20:09  ,  1 դեկտեմբերի, 2016

Զավեն Բադոյանը համալրեց «Ալաշկերտը»

Հայաստանի հավաքականի եւ «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը պայմանագիր է կնքել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: 27-ամյա ֆուտբոլիստը դեկտեմբերի 1-ին «Ալաշկերտ» մարզադաշտում մասնակցել է նոր թիմի մարզմանը: Զավեն Բադոյանը պայմանագիրը 1,5 տարով է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» մարզումներին մասնակցում է նաեւ հարձակվող Գեւորգ Նռանյանը, որի կարգավիճակն ակումբում կհստակեցվի առաջիկայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով