10:04  ,  1 դեկտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Շատ ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում լոնդոնյան «Վեստ Հեմի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Շատ ուրախ եմ նրա համար, քանի որ այսօր խաղում էինք Պրեմյեր լիգայի որակներ ու բնավարություն ունեցող թիմի հետ: Դա առաջընթաց է, քանի որ «Ֆեյենորդի» դեմ խաղում մենք կարող էինք մտածել, որ դա այլ մակարդակ է, սակայն այսօր Մխիթարյանը լավ խաղ ցուցադրեց Պրեմյեր լիգայի թիմի հետ խաղում: Ես, իրոք, ուրախ եմ: Մենք գիտենք նրան գնելու պատճառը եւ սպասում էինք, որ նա հարմարվի թիմին: Կարծես՝ դա տեղի է ունենում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ` ստանալով ձայների 78 տոկոսը: «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ փուլում կմրցի «Հալ Սիթիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում