02:50  ,  1 դեկտեմբերի, 2016

«Բարսելոնան» չհաղթեց

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Ալիկանտեում հյուրընկալվեց «Էրկուլեսին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հանդես էր գալիս ոչ մարտական կազմով:

Օրվա մյուս հանդիպումներում Մադրիդի «Աթլետիկոն» 6:0 հաշվով հաղթեց «Գիխուելոյին», «Կորդոբան»՝ «Մալագային» (2:0), «Գրանադան»՝ «Օսասունային» (1:0), «Սելտան»՝ «ՈւԿԱՄ Մուրսիային» (1:0):

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Էրկուլես» - «Բարսելոնա»՝ 1:1

Դավիդ Մայնս, 52 - Կարլոս Ալենյա, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս