00:48  ,  1 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 1:1. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել է «Վեստ Հեմին»: Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

Արդեն երկրորդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կրնկով կատարած փոխանցումից հետո շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացեց հաշիվը: 35-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Էշլի Ֆլեթչերի գոլի շնորհիվ:

Խաղի մեկնարկից առաջ թիմերն ու երկրպագուները լռության րոպեով հարգեցին ավիաաղետի զոհ դարձած բրազիլական «Շապեկոենսեի» ֆուտբոլիստների եւ մարզիչների հիշատակը: Թիմերը խաղում են սգո սեւ թեւկապերով:

Ընդմիջում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում