20:51  ,  30 նոյեմբերի, 2016

Հայաստանը 4 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Կիոկուշին կարատեի Հայաստանի թիմը չորս մարզիկներով մասնակցել է Հոլանդիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը եւ նվաճել է չորս մեդալ, հաղորդում է մարզաձեւի ֆեդերացիայից:

Ռաֆայել Վարդանյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Արթուր Ասրյանն նվաճել է արծաթե մեդալ, Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը գրավել են երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում