13:10  ,  29 նոյեմբերի, 2016

Տոկիո-2020-ի բյուջեն չի գերազանցի 18 միլիարդ դոլարը

2020թ. Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բյուջեն չի գերազանցի 18 միլիարդ դոլարը: Այդ մասին հայտարարել է Խաղերի կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոսիրո Մուտոն, փոխանցում է BBC-ն:

Սկզբնական նախագծով կազմկոմիտեն ցանկանում էր ծախսել 27 միլիարդ դոլար, սակայն խիստ քննադատության արժանացավ Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեի կողմից: Կազմկոմիտեն ստիպված էր զգալիորեն կրճատել ծախսերը եւ հրաժարվել մի շարք հավակնոտ շինարարական նախագծերից:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում