12:44  ,  28 նոյեմբերի, 2016

Եվգենի Պլյուշչենկոն ֆուտբոլ է խաղացել երեւանյան շոուից առաջ (ֆոտո)

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն շատ է սիրում ֆուտբոլ խաղալ: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE&raquo շոու-ծրագրից առաջ լեգենդար մարզիկը ետնաբեմում սառույց դուրս գալուց րոպեներ առաջ  ֆուտբոլ է խաղացել իր հետ Երեւան ժամանած հայտնի գեղասահորդների հետ: Մինչ կրկնակի օլիմպիական չեմպիոնն իր ֆուտբոլային տաղանդն էր ցուցադրում, վարագույրից այն կողմ հազարավոր երկրպագուներ սպասում էին գեղասահքի աստղին:

Եվգենի Պլյուշչենկոն ֆուտբոլին պատրաստվել էր նախապես: Նա մարզահամերգային համալիրի ետնաբեմի իր սենյակից դուրս եկավ ֆուտբոլի գնդակով եւ շրջում էր միջանցքում՝ սպասելով իր թիմի տղաներին: Պլյուշչենկոն այնքան ինքնամոռաց էր խաղում ֆուտբոլ, որ չէր էլ նկատում, թե ինչպես են բոլորը շրջապատել եւ երկրպագում իրեն՝ մինչեւ անգամ ավնտանգության աշխատակիցները:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում