01:42  ,  28 նոյեմբերի, 2016

ՊՍԺ-ն հաղթեց Լիոնում, «Նիցան» պահպանեց առաջին տեղը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում ՊՍԺ-ն 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ, իսկ «Նիցան» 1:1 հաշվով ավարտեց «Բաստիայի» դեմ տնային խաղը եւ 33 միավորով վերադարձավ առաջին տեղ: ՊՍԺ-ի 2 գոլերն էլ խփեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:

ՊՍԺ-ն ունի 32 միավոր ու «Մոնակոյի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լիոն» - ՊՍԺ՝ 1:2

Մաթյե Վալբուենա, 48 – Էդինսոն Կավանի, 30 (11մ), 81

«Նիցա» - «Բաստիա»՝ 1:1

Ալեսան Պլեա, 11 – Էնցո Կրիվելի, 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում