20:46  ,  27 նոյեմբերի, 2016

Նիկո Ռոսբերգն առաջին անգամ դարձավ Ֆորմուլա-1-ի չեմպիոն (ֆոտոշարք)

«Մերսեդեսի» մրցարշավորդ Նիկո Ռոսբերգը առաջին անգամ հռչակվեց Ֆորմուլա-1-ի չեմպիոն:

Տարվա վերջին՝ Աբու Դաբիի Մեծ մրցանակում գերմանացի արշավորդը գրավեց երկրորդ տեղը, սակայն դա նրան չխանգարեց հաղթել ընդհանուր հաշվարկում: Աբու Դաբիում առաջին տեղը գրավեց «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որին չհաջողվեց պաշտպանել Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը: Լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերարիիի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը, որն ընդհանուր հաշվարկում գրավեց չորրորդ տեղը: Երրորդ տեղում է Դանիել Ռիկյարդոն «Ռեդ Բուլից»:

Կարիերայի վերջին մրցաշրջանն անցկացնող բրազիլացի Ֆելիպե Մասան («Ուիլյամս») Աբու Դաբիում 9-րդն էր, իսկ ընդհանուր հաշվարկում գրավեց 11-րդ տեղը:

Աբու Դաբիի Մեծ մրցանակ

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 1:38:04,013
2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +0,439
3. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +0,843
4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +1,685
5. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +5,315
6. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +18,816
7. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +50,114
8. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +58, 776
9. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +59,436
10. Ֆերնանդո Ալոնսո («Մաքլարեն») +59,896

Ընդհանուր հաշվարկ

1. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես»)  - 385 միավոր
2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 380
3. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») - 256
4. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») - 212
5. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») - 204

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում