00:33  ,  27 նոյեմբերի, 2016

«Ֆուտզալ բիզնես լիգա». Կիսաեզրափակիչի զույգերը

«Միկա» մարզադահլիճում շարունակվող «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակիչի զույգերը:

A խմբի հաղթող «Պարման» եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի «Թեմուրնոցի» հետ, իսկ B խմբում 100 տոկոսանոց ցուցանիշ գրանցած ԱԿԲԱ-ի մրցակիցը կլինի «Կոկա Կոլան»:

A խմբում ընդգրկված Հայաստանի լրագրողների հավաքականը չհաղթահարեց խմբային փուլի արգելքը:

Հիշեցնենք, որ 2 խմբերից կիսաեզրափակիչ էին դուրս գալիս առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը: Կիսաեզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 27-ին:

«Ֆուտզալ բիզնես լիգա», կիսաեզրափակիչ

«Պարմա» - «Թեմուրնոց»՝ 20:00-ին

ԱԿԲԱ - «Վեգա»՝ 21:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս