21:18  ,  26 նոյեմբերի, 2016

«Սպարտակը» շարունակում է հաղթել, ԲԿՄԱ-ն միավորներ կորցրեց

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Գրոզնիի «Թերեկի» նկատմամբ: Հյուրերից հաղթական գոլի հեղինակ դարձավ բրազիլացի պաշտպան Մաուրիսիոն:

Մասիմո Կարերայի թիմը 37 միավորով առաջատարն է եւ 6 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Զենիթին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Մոսկվայի ԲԿՄԱ-ն տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Կազանի «Ռուբինի» հետ եւ 26 միավորով երրորդն է:

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Թերեկ» - «Սպարտակ»՝ 0:1

Մաուրիսիո, 27

ԲԿՄԱ - «Ռուբին»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում