16:38  ,  25 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Մեսին՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Քվեարկության արդյունքում Արգենտինայի հավաքականի ավագը հավաքել է ձայների 46 տոկոսը եւ առաջ անցել Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսից, որը ստացել է 43 տոկոս ձայն:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում էին նաեւ՝ Խուան Կուդրադոն («Յուվենտուս», 3 տոկոս), Ռաֆայել Վարանը («Ռեալ», 3 տոկոս), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո», 2 տոկոս), Ռիհադ Մահրեզը («Լեսթեր», 2 տոկոս), Էդինսոն Կավանին (ՊՍԺ, 1 տոկոս) ու Մարեկ Համշիկը («Նապոլի», 0 տոկոս):

Հիշեցնենք, որ Մեսիի դուբլի շնորհիվ «Բարսելոնան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ եւ ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում