11:02  ,  25 նոյեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան vs «Ֆեյենորդ» (ֆոտոշարք)

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղում:

Հիշեցնենք, որ Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում Անգլիայի 20-ակի չեմպիոնը հաղթել էր 4:0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի ավագը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե՝ «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում նախորդ անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, երբ նաեւ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ փոխարինվելով ընդմիջմանը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով