09:20  ,  25 նոյեմբերի, 2016

Մոուրինյո. Մխիթարյանը հրաշալի տեխնիկայով եւ բարձր մակարդակի ֆուտբոլային ինտելեկտի տեր խաղացող է

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում հոլանդական «Ֆեյենորդի» նկատմամբ հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

«Այժմ Մխիթարյանը նույն ոգով պետք է շարունակի Պրեմյեր լիգայում: Ակնհայտ է, որ այս խաղը վստահություն կհաղորդի նրա, բայց հիմա նրան մնացել է անել եւս մեկ քայլ: Մխիթարյանի ցուցադրած խաղը իրավունք է տալիս նրան հավատալ, որ նա խաղադաշտ դուրս կգա նաեւ հաջորդ խաղում: Մենք գիտեինք՝ ինչու էինք գնում Հենրիխին: Նա հրաշալի տեխնիկայով եւ ֆուտբոլային ինտելեկտի բարձր մակարդակով խաղացող է: Ուրախ եմ Մխիթարյանի համար, քանի որ լավ հանդիպում անցկացրեց»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 4:0 հաշվով: Մեկնարկային կազմ վերադարձած Մխիթարյանը խաղաց 82 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում