02:40  ,  25 նոյեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ֆեյենորդի» դեմ հանդիպման լավագույն խաղացող

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող:

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում, 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է 11 հազար ձայն՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիից (3500) եւ Խուան Մատայից (1000):

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել է 4:0 հաշվով: Մեկնարկային կազմ վերադարձած Մխիթարյանն անցկացրել է 82 րոպե: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում