18:48  ,  24 նոյեմբերի, 2016

Յանա Եգորյան. Օլիմպիական չեմպիոն չէի դառնա, եթե գիշերը 3-ին չուտեի

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի սուսերամարտիկ Յանա Եգորյանը խոստովանել է, որ չի հետեւում մարզական ռեժիմի։

«Ես սովորական ընտանիքից եմ։ Մանր գումար էի հավաքում, որ հացի փող լիներ։ Մարդիկ պետք է իմանան այդ մասին։ Պետք է իմանան, որ դժվարություններ ունեցող մարդիկ էլ կարող են դառնալ չեմպիոն։

Սուսերամարտում դերասանական տվյալները կարեւոր են։ Պատանեկան տարիքում դրա հաշվին էլ հաղթում էի։ Ձեւ էի անում, թե գիտակցությունս կորցրել եմ։ Ջուր էին բերում, մրցավարներին էի սիրաշահում, շեղում նրանց ուշադրությունը։

Սննդակարգի տեսանկյունից պրոֆեսիոնալ չեմ։ Կարող եմ գիշերը ժամը երեքին արթնանալ եւ ուտել։ Դրանից հաճույք եմ ստանում։ Դժվար թե Օլիմպիական չեմպիոն դառնայի, եթե գիշերը երեքին չուտեի»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերում Յանա Եգորյանը ոսկե մեդալներ նվաճեց թրամարտի անհատական եւ թիմային մրցումներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում