23:37  ,  23 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. «Բենֆիկան» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը Ստամբուլում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում պորտուգալական «Բենֆիկան» Ստամբուլում մրցեց «Բեշիկթաշի» հետ եւ բաց թողեց առաջին խաղակեսում ձեռք բերած 3:0 հաշվով առավելությունը: Դաշտի տերերը երկրորդ խաղակեսում կարողացան վերականգնել հավասարությունը՝ 3:3:

Լիսաբոնի թիմը 8 միավորով B խմբի առաջին տեղում է: «Բեշիկթաշն» ունի 7 միավոր եւ երկրորդն է: 7 միավոր ունի նաեւ չորս հանդիպում անցկացրած իտալական «Նապոլին»:

D խմբում ռուսական «Ռոստովն» ընդունեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ առավելության հասավ 3:2 հաշվով: Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը ժամանակից շուտ ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիրը: «Բավարիան» 9 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որն ունի չորս հաղթանակ: «Ռոստովը» 4 միավորով երրորդ տեղում է, որը տալիս է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր: Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» չորս խաղից հետո ունի 1 միավոր: 

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

B խումբ

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 3:3

Ջենկ Թոսուն, 58, Ռիկարդու Կուարեժմա, 83, 11մ, Վենսան Աբուբաքար, 89 - Գոնսալու Գուեդեշ, 10, Նելսոն Սեմեդու, 25, Լյուբոմիր Ֆեյսա, 31 

«Նապոլի» (Իտալիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 23:45-ին (Երեւանի ժամանակ)

D խումբ

«Ռոստով» (Ռուսաստան) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 3:2

Սերդար Ազմուն, 44, Դմիտրի Պոլոզ, 49, 11մ, Կրիստիան Նոբոա, 66 - Դուգլաս Կոստա, 36, Խուան Բերնատ, 52

«Աթլետիկո» (Իսպանիա) - ՊՍՎ (Հոլանդիա) ՝ 23:45-ին 

A խումբ

«Արսենալ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) ՝ 23:45

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 23:45

C խումբ

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 23:45

«Բորուսիա Մ.» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում