22:55  ,  23 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Մյունխենի «Բավարիան» պարտվեց Ռոստովում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում ռուսական «Ռոստովն» ընդունեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ առավելության հասավ 3:2 հաշվով:

Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը ժամանակից շուտ ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիրը: D խմբում «Բավարիան» 9 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որն ունի չորս հաղթանակ: «Ռոստովը» 4 միավորով երրորդ տեղում է, որը տալիս է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր: Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» չորս խաղից հետո ունի 1 միավոր: 

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

 D խումբ

«Ռոստով» (Ռուսաստան) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 3:2

Սերդար Ազմուն, 44, Դմիտրի Պոլոզ, 49, 11մ, Կրիստիան Նոբոա, 66 - Դուգլաս Կոստա, 36, Խուան Բերնատ, 52

«Աթլետիկո» (Իսպանիա) - ՊՍՎ (Հոլանդիա) ՝ 23:45-ին (Երեւանի ժամանակ)

A խումբ

«Արսենալ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) ՝ 23:45

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 23:45

B խումբ

«Նապոլի» (Իտալիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 23:45

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0:3 (ընթացիկ)

Գոնսալու Գուեդեշ, 10, Նելսոն Սեմեդու, 25, Լյուբոմիր Ֆեյսա, 31

C խումբ

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 23:45

«Բորուսիա Մ.» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով