18:10  ,  23 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Բենզեման հավասարվեց Իբրահիմովիչին եւ Շեւչենկոյին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Լիսաբոնի «Սպորտինգի» դարպասը խփած հաղթական գոլի շնորհիվ («Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով) Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում 48 գոլով հավասարվել է 7-րդ տեղը կիսող շվեդ Զլատան Իբրահիմովիչին եւ ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոյին, որոնք նույնպես այդքան գոլ են խփել եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում:

Եվս մեկ գոլ խփելու դեպքում, Բենզեման կբարձրանա 6-րդ տեղ: Ավելի լավ արդյունք ունեն ֆրանսիացի Թիերի Անրին  (50 գոլ), հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյը (56), իսպանացի Ռաուլը (71), արգենտինացի Լիոնել Մեսին (90) եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (95):

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 5 հանդիպումներում Բենզեման խփել է 2 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս