14:15  ,  23 նոյեմբերի, 2016

Իվան Դանիլյանց. «Բավարիան» նույնպես ունի թույլ կողմեր

Ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցն անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների 5-րդ տուրի խաղին, որը կկայանա նոյեմբերի 23-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:00-ին:

«Խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ: Ինչ կազմ էլ ընտրի մրցակիցը, նրանք ունեն շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Ինչ վերաբերում է արգրեսիվությանը, ապա մենք դաշտի տեր ենք, բայց պետք է լինենք շատ ուշադիր: Թույլ կողմեր ունեն բոլորը, այդ թվում՝ «Բավարիան»: Սակայն դրանից օգտվելու համար պետք է լինել ուժեղ: Ամեն բան կախված է մեզանից»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» դեմ առաջին շրջանի խաղից առաջ Իվան Դանիլյանցը նշել էր, որ մյունխենյան ակումբը չունի թույլ կողմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում