11:45  ,  23 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգայում առաջին անգամ խաղացել է 2000-ին ծնված ֆուտբոլիստ (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը դարձել է 2000 թվականին ծնված առաջին ֆուտբոլիստը, որը խաղացել է Չեմպիոնների լիգայում:

Իսպանական «Սեւիլիայի» դեմ 5-րդ տուրի խաղում 16-ամյա իտալացին փոխարինման է դուրս եկել 84-րդ րոպեին, գրում է Daily Mail-ը:  

Նախորդ շաբաթ Քինը դարձել էր 2000 թվականին ծնված առաջին ֆուտբոլիստը, որը մասնակցել էր իտալական A Սերիայի խաղի: Թուրինում ծնված ֆուտբոլիստն ունի կոտդիվուարցու արմատներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում