22:50  ,  22 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. ԲԿՄԱ-ն խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն տանը ոչ ոքի խաղաց Լեւերկուզենի «Բայերի» հետ՝ 1:1: Գերմանացի կիսապաշտպան Կեւին Ֆոլանդի գոլին բանակայինները պատասխանեցին վերջնամասում:

ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւը թարմացրեց սեփական հակառեկորդը՝ Չեմպիոնների լիգայում գոլ բաց թողնելով 42-րդ խաղում անընդմեջ:

«Բայերը» հավաքեց 7 միավոր, իսկ ԲԿՄԱ-ն 3 միավորով խմբի հետնապահն է: Խմբի մյուս խաղում կհանդիպեն 8 միավոր ունեցող «Մոնակոն» ու 4 միավոր հավաքած «Տոտենհեմը»:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

Е խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Բայեր» (Գերմանիա)` 1:1

Բիբրաս Նատխո, 76 (11մ) – Կեւին Ֆոլանդ, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս