00:05  ,  23 նոյեմբերի, 2016

«Ֆուտզալ բիզնես լիգա». Լրագրողները հաղթեցին

«Միկա» մարզադահլիճում շարունակվող «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարում կայացել է 6-րդ տուրը:

A խմբում ընդգրկված Հայաստանի լրագրողների հավաքականը (ԼՖՀ) 7:3 հաշվով ուժեղ է գտնվել «Ավիատորից»՝ տանելով երկրորդ հաղթանակը: Լրագրողների թիմի խաղացող Խորեն Թեւանյանը խաղի վերջին վայրկյաններին խփել է մրցաշարի ամենագեղեցիկ գոլերից մեկը՝ աչքի ընկնելով սեփական կիսադաշտից:

Խմբային փուլի վերջին տուրից առաջ կիսաեզրափակիչի ուղեգիր են ապահովել «Պարման» ու ԱԿԲԱ-ն:

«Ֆուտզալ բիզնես լիգա», 6-րդ տուր

A խումբ

«Կոկա–Կոլա» - «Պարմա»՝ 2:2

ԼՖՀ - «Ավիատոր»՝ 7:3

«Վեգա» - «Պրոֆվենտ»՝ 7:2

B խումբ

«Ինսթիգեյթ Մոբայլ» - «Պեպսի Արմենիա»` 3:0

«Թեմուրնոց» - «Գրանդ Տոբակո»` 7:2

«Գուդվին» - « Շանգրի Lա»՝ 5:3

7-րդ տուր
Նոյեմբերի 24

«Ավիատոր» - «Կոկա-Կոլա»՝ 20:00

ԼՖՀ - «Վեգա»՝ 21:00

«Պրոֆվենտ» - «ՎՏԲ-Հայաստան բանկ»՝ 22:00

Նոյեմբերի 25 

«Թեմուրնոց» - «Ինստիգեյթ Մոբայլ»՝ 20:00

ԱԿԲԱ - «Շանգրի Լա»՝ 21:00

«Պեպսի Արմենիա» - «Գուդվին»՝ 22:00  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում