10:50  ,  22 նոյեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյո. Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի «Ֆեյենորդի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղին: Այդ մասին հայտարարել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը պատմել է նաեւ, թե ինչու Հայաստանի հավաքականի ավագը բաց թողեց Լոնդոնի «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի նախորդ տուրի հանդիպումը: 

«Այո, ես ասել եմ Մխիթարյանին, որ նա կներգրավվի «Ֆեյենորդի» դեմ խաղին։ Նա փորձում է։ Ակնհայտ է, որ Հենրիխը երջանիկ չէ, սակայն նա իր հիասթափությունն արտահայտում է լռությամբ ու ջանասիրաբար աշխատելով:

«Արսենալի» հետ դիմակայությունը նրա խաղը չէր, քանի որ չէի կարծում, որ նրան հարկավոր է փոխարինման դուրս գալ 10 կամ 20 րոպեով։ Նա պետք է լինի մեկնարկային կազմում կամ խաղա երկրորդ խաղակեսից: Մխիթարյանին անհրաժեշտ է քիչ ճնշում ու շատ ազատություն, որպեսզի ցուցադրի իր լավագույն որակները»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեյենորդ» խաղը կկայանա նոյեմբերի 24-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով