14:41  ,  21 նոյեմբերի, 2016

ATP եւ WTA. Մարեյն ու Կերբերը պահպանում են առաջատարի դիրքերը

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) նոյեմբերի 21-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է  գլխավորել բիտանացի Էնդի Մարեյը, որը նախօրերին Լոնդոնում ավարտված թենիսի տարվա ամփոփիչ առաջնության եզրափակիչում հաղթել էր սերբ Նովակ Ջոկովիչին:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 53-րդ տեղում է, իսկ Մարգարիտա Գասպարյանը կանանց պայքարում է 119-րդն է:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 12 685 միավոր
2 (2).  Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 11 780
3 (4). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 5450
4 (3). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 5315
5 (5). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 4905
6 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3650
7 (6). Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) - 3625
8 (9). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3415
9 (8). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 3300
10 (10). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) - 3060

53 (52). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 863

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 9080
2 (2). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 7050
3 (3). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 5600
4 (4). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5228
5 (5). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 4875
6 (6). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 4600
7 (7). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 4236
8 (8). Մեդիսոն Կիս (ԱՄՆ) - 4137
9 (9). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4115
10 (10). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 3640

119 (119). Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան) - 534

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում