00:28  ,  21 նոյեմբերի, 2016

ATP World Tour Finals. Էնդի Մարեյը եզրափակիչում շանս չտվեց Նովակ Ջոկովիչին

Աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյի հաղթանակով Լոնդոնում ավարտվեց թենիսի տղամարդկանց տարվա ամփոփիչ առաջնությունը: Եզրափակիչում Մարեյը 1 ժամ 43 րոպեում առավելության հասավ աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ՝ 6:3, 6:4:

Էնդի Մարեյն առաջին անգամ հաղթեց ATP World Tour Finals-ում: Ջոկովիչը նախկինում հաղթել է հինգ անգամ:

Այս հաղթանակի շնորհիվ Մարեյը տարին կավարտի համաշխարհային դասակարգման առաջին տեղում, որը խլել է Ջոկովիչից նոյեմբերի 7-ին: 2004-2015 թվականներին մրցաշրջանի արդյունքում առաջին ռակետ եղել էին երեքը. հինգ անգամ՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, երեք անգամ՝ իսպանացի Ռաֆայել Նադալը եւ չորս անգամ՝ Ջոկովիչը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում