22:10  ,  19 նոյեմբերի, 2016

ATP Finals. Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչում է

Լոնդոնում ընթացող թենիսի տղամարդկանց տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը:

Կիսաեզրափակիչում բրտանացի թենիսիստը դժվարին հաղթանակ տարավ կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 3 ժամ 40 րոպե եւ ավարտվեց 6:7, 7:6, 7:6 հաշվով:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու ճապոնացի Կեի Նիսիկորին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում