00:15  ,  19 նոյեմբերի, 2016

ATP Finals. Կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները

Լոնդոնում ընթացող թենիսի տղամարդկանց տարվա ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները: Իվան Լենդլի խմբից փլեյ-օֆֆ են դուրս եկել աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ու չորրորդ ռակետ, կանադացի Միլոշ Ռաոնիչը: Ջոն Մաքինռոյի խմբից եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյն ու 5-րդ ռակետ, ճապոնացի Կեի Նիսիկորին:

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 19-ին: Երեւանի ժամանակով 18:00-ին կմեկնարկի Էնդի Մարեյ - Միլոշ Ռաոնիչ հանդիպումը, 23:00-ին կորտ դուրս կգան Նովակ Ջոկովիչն ու Կեի Նիսիկորին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով