18:24  ,  18 նոյեմբերի, 2016

25 տարեկանում մահացել է Վենեսուելայի հավաքականի ավագը, որը հանդես էր գալիս Թուրքիայում

25 տարեկանում մահացել է վոլեյբոլի տղամարդկանց Վենեսուելայի հավաքականի ավագ Քերվին Պիներուան, հաղորդում է somosvoley-ը։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Նոյեմբերի 17-ի երեկոյան Պիներուան հոսպիտալացվել է Թուրքիայում, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն նոյեմբերի 18-ի առավոտյան Պիներուան մահացել է։

2011 թվականին Պիներուան Վենեսուելայի թիմի հետ դարձել է Հարավային Ամերիկայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մրցաշրջանում նա հանդես էր գալիս թուրքական ակումբներից մեկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս