23:51  ,  17 նոյեմբերի, 2016

ՄՕԿ-ը Պեկին-2008-ի 11 օլիմպիականների զրկեց մեդալներից

Դոպինգ նմուշների վերանայման արդյունքում, Միջազգային օլիմպիական կոմիտեն 2008թ. Պեկինի ամառային Օլիմպիական խաղերի 16 մասնակիցների արդյունքներ չեղյալ է համար: 11 օլիմպիականներ զրկվել են մեդալներից:

Չեղյալ են համարվել ռուսաստանցիներ, հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Խասան Բարոեւի, բրոնզե մեդալներ նվաճած ծանրորդներ Հաջիմուրատ Ակաեւի եւ Դմիտրի Լապիկովի, չորրորդ տեղ գրաված բարձրացատկորդուհի Ելենա Սլեսարենկոյի արդյունքները: Դոպինգ է հայտնաբերվել նաեւ ուկրաինացիներ, ձողացատկի բրոնզե մեդալակիր Դենիս Յուրչենկոյի, ծանրամարտի բրոնզե մեդալակիր Նատալյա Դավիդովայի, 5-րդ տեղ գրաված բարձրացատկորդուհի Վիտա Պալամարի, ղազախներ, ծանրորդուհի, բրոնզե մեդալակիր Մարիա Գրաբովեցկայի, հունահռոմեական ըմբշամարտի բրոնզե մեդալակր Ասետ Մամբետովի, երրորդ տեղ գրաված ծանրորդուհի Մայա Մանեզի, ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն Իրինա Նեկրասովայի, ծանրամարտի մրցաշարում չորրորդ տեղ զբաղեցրած Վլադիմիր Սեդովի, ադրբեջանցիներ Նիզամ Փաշաեւի  (ծանրամարտ, 5-րդ տեղ) եւ Վիտալի Ռահիմովի (հունահռոմեական ըմբշամարտ, արծաթ), բելառուս Իրինա Կուլեշի (ծանրամարտ, չորրորդ տեղ) եւ հույն Խրիսոպյա Դեւետցիի (եռացատկ, բրոնզ) արդյունքները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում