13:12  ,  17 նոյեմբերի, 2016

Քոնոր Մաքգրեգորը պատմել է, թե որ դեպքում է պատրաստ բռնցքամարտի կանոններով մենամարտել Մեյվեզերի հետ

UFC-ի չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը պատասխանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) քննադատությանը: Վերջերս ամերիկացի բռնցքամարտիկը հայտարարել էր, որ Մաքգրեգորի հետ համեմատությունը վիրավորական է իր համար՝ այն որակելով փղի եւ մրջյունի պայքար:

«Ես հարգում եմ Ֆլոյդին, սակայն իրեն այդքան բարձր դասելուց առաջ թող ինձ հաղթի ММА-ում: Դա կլիներ իրական մենամարտ, ինչից նա վախենում է: Ես պատրաստ եմ նրա հետ մենամարտել բռնցքամարտի կանոններով: Եկեք անենք դա, սակայն այդ մենամարտից իմ եկամուտը պետք է կազմի 100 միլիոն դոլար»,-  Մաքգրեգորի խոսքը մեջբերում է TMZ-ն:

Հիշեցնենք, որ կարիերան ավարտած Մեյվեզերը պարտություն չի կրել պրոֆեսոինալ ռինգում եւ տարել է 49 հաղթանակ: Վերջերս Մաքգրեգորը դարձել էր պատմության առաջին մարտիկը, որը UFC-ի գործող չեմպիոն է հռչակվում 2 քաշային կարգերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս