18:31  ,  9 հուլիսի, 2012

Հեմիլթոնը մասնակցեց օլիմպիական ջահի փոխանցումավազքին

Հուլիսի 9-ի առավոտյան Ֆորմուլա-1-ի «Մաքլարեն» թիմի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը բրիտանական Լուտոն քաղաքում մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցումավազքին, որի ժամանակ վազել է օլիմպիական ջահը ձեռքին:

«Ինձ հիանալի ընդունեցին, ինչը ավելի հաճելի դարձրեց այս իրադարձությունը: Ինձ համար մեծ պատիվ էր նման հնարավորություն ստանալ, որին քչերն են արժանանում:

Իմ կարիերայում ես որոշակի մակարդակի եմ հասել, եւ նման իրադարձությանը մասնակցելը զարմանալի փորձ է»,- ավտոարշավորդի խոսքն է մեջբերում BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով