09:57  ,  17 նոյեմբերի, 2016

Դավիթ Խաչատրյանը հաղթանակը նվիրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին

Հայաստանը ներկայացնող Դավիթ Խաչատրյանը Դոնի Ռոստովում կայացած խառը մենամարտերի մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ուկարինացի Անատոլի Սաֆրոնովին:

Խաչատրյանը հաղթանակը նվիրել է Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի օրերին Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված եւ հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Նոյեմբերի 16-ին Ռոբերտ Աբաջյանը պետք է դառնար 20 տարեկան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում