13:19  ,  16 նոյեմբերի, 2016

Բրազիլիայի հավաքականը կրկնել է չեմպիոնական թիմի ռեկորդը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը Տիտեի գլխավորությամբ դեռ միավոր չի կորցրել աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում:

Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում բրազիլացիները 6-րդ անընդմեջ հաղթանակը տարան ընտրական փուլում եւ կրկնեցին սեփական ռեկորդը, փոխանցում է Opta Sports-ը:

Հարավային Ամերիկայում ոչ մի թիմի չի հաջողվել 6 անընդմեջ հաղթանակ տանել աշխարհի առաջնության ընտրական փուլում:

47 տարի առաջ այդ ռեկորդը սահմանել էր դարձյալ Բրազիլիայի հավաքականը, որը Մարիո Զագալոյի գլխավորությամբ տարել էր 6 անընդմեջ հաղթանակ, իսկ հետո դարձել է ԱԱ-1970-ի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով