10:26  ,  16 նոյեմբերի, 2016

ԱԱ-2018. Մեսիի գոլը սկիզբ դրեց Արգենտինայի հաղթանակին, բրազիլացիների հաղթարշավը շարունակվում է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում այս գիշեր անցկացվել է 12-րդ տուրի խաղերը:

Ընտրական փուլի առաջատար Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է Պերուի թիմին, իսկ աշխարհի գործող փոխչեմպիոն արգենտինացիները տանը 3 անպատասխան գնդակ են ուղարկել Կոլումբիայի դարպասը: Արգենտինայի հավաքականից 10-րդ րոպեին հաշիվը տպավորիչ տուգանային հարվածով բացել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Բրազիլիայի հավաքականը 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ընտրական փուլում եւ դեռ միավոր չի կորցրել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Տիտեի գլխավորությամբ:

Տուրը հաղթական էր նաեւ Բոլիվիայի, Էկվադորի եւ Չիլիի հավաքականների համար:

Բրազիլացիներն ունեն 27 միավոր եւ 4 միավոր առաջ են երկրորդ տեղում գտնվող Ուրուգվայից: Էկվադորն ու Չիլին ունեն 20-ական միավոր, իսկ արգենտինացիները 16 միավորով բարձրացան 5-րդ տեղ:

ԱԱ-2018, հարավամերիկյան գոտի
Ընտրական մրցաշար, 12-րդ տուր

Արգենտինա – Կոլումբիա՝ 3:0

Լիոնել Մեսի, 10, Լուկաս Պրատո, 23, Անխել Դի Մարիա, 84

Պերու – Բրազիլիա՝ 0:2

Գաբրիել Զեզուս, 58, Ռենատո Աուգուստո, 79

Չիլի – Ուրուգվայ՝ 3:1

Էդուարդո Վարգաս, 45, Ալեքսիս Սանչես, 60, 76 – Էդինսոն Կավանի, 17

Բոլիվիա – Պարագվայ՝ 1:0

Գուստավո Գոմես, 76

Հեռացում՝ Գաբրիել Վալվերդե, 60 (Բոլիվիա)

Էկվադոր – Վենեսուելա՝ 3:0

Արտուրո Մինա, 51, Միլեր Բոլաոս, 83, Էներ Վալենսիա, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով