12:33  ,  15 նոյեմբերի, 2016

Օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլային Եվրոպայում նոյեմբերի 15-ին կանցկացվեն մի շարք ընկերական խաղեր: Առանձնանում են Իտալիա – Գերմանիա եւ Անգլիա – Իսպանիա դիմակայությունները:

Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում այս գիշեր տեղի կունենան 12-րդ տուրի հանդիպումները:

Երեւանում ավարտին մոտեցող Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարում կկայանա վերջին՝ երրորդ տուրը: 2 պարտություն կրած Հայաստանի հավաքականն Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կհանդիպի Հունգարիայի թիմի հետ:

Ընկերական խաղեր

Ռուսաստան – Ռումինիա՝ 20:00 (Երեւանի ժամանակով)

Մալթա – Իսլանդիա՝ 22:00

Հունգարիա – Շվեդիա՝ 22:45

Ուկրաինա – Սերբիա՝ 23:00

Չեխիա – Դանիա՝ 23:30

Ավստրիա – Սլովակիա՝ 23:45

Իտալիա – Գերմանիա՝ 23:45

Հյուսիսային Իռլանդիա – Խորվաթիա՝ 23:45

Անգլիա – Իսպանիա՝ 23:55

Ֆրանսիա – Կոտ դ՛Իվուար՝ 23:55

ԱԱ-2018, հարավամերիկյան գոտի
Ընտրական մրցաշար, 12-րդ տուր

Բոլիվիա – Պարագվայ՝ 00:00 (նոյեմբերի 16)

Էկվադոր – Վենեսուելա՝ 01:00

Արգենտինա – Կոլումբիա՝ 03:30

Չիլի – Ուրուգվայ՝ 03:30

Պերու – Բրազիլիա՝ 06:15

Եվրո-2017, Մ-19, ընտրական 7-րդ խմբի մրցաշար
Երրորդ տուր

Հայաստան – Հունգարիա՝ 15:00

Իտալիա – Շվեյցարիա՝ 15:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով