Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 մեդալ:
Ասյա Լալազարյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) եւ Դավիթ Գրիգորյանը (82 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ, իսկ Վաչիկ Վարդանյանը (68 կգ) մարտական սամբոյի մրցաշարում պարտվել է միայն եզրափակիչում եւ արժանացել արծաթե մեդալի:
Հայաստանի թիմի կազմում առաջնությանը մասնակցել են 12 մարզիկներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում