09:12  ,  15 նոյեմբերի, 2016

Քոնոր Մաքգրեգորը 3.5 միլիոն դոլար է ստացել UFC 205-ից

Իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը Նյու Յորքում անցկացված UFC 205 խառը մենամարտերի մրցաշարի արդյունքում հարստացել է 3 590 000 դոլարով, գրում է TheSportsDaily-ը:

3.5 միլիոն դոլար Մաքգրեգորը ստացել է մրցաշարից մասնակցելու համար, 40 հազար՝ Reebok-ի հետ պայմանագրից, եւս 50 հազար՝ երեկոյի գլխավոր մենամարտի համար: Նրա մրցակից, ամերիկացի Էդի Ալվարեսը ստացել է 540 հազար դոլար:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը հաղթել էր նոկաուտով՝ դառնալով պատմության առաջին մարտիկը, որը UFC-ի գործող չեմպիոն է հռչակվում 2 քաշային կարգերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում