11:12  ,  10 նոյեմբերի, 2016

Բելառուսի բաց առաջնություն. «Արարատը» հաղթել եւ պարտվել է «Գոմել-2»-ին

Տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնության հերթական տուրում «Արարատը» հանդիպել է «Գոմել-2»-ին: Առաջին խաղում «Արարատը» հաղթել է 4:3 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում պարտություն է կրել՝ 2:3:

18 հանդիպումից հետո հայկական ակումբը 34 միավորով չորրորդ տեղում է:

Հիշեցնենք, որ «Արարատի» կազմում հայտավորված 22 խաղացողներից հայեր են պաշտպան Արտեմ Մանուկյանը, հարձակվողներ Արթուր Ալոյանը, Արտյոմ Բազյանը, Գեորգի Բուրդոյանը, Վալերի Մկրտչյանը, Ալեքսանդր Օհանյանը, Տիգրան Շաքարովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում