20:16  ,  9 նոյեմբերի, 2016

Բոլթը, Ֆարան ու Վան Նիկերկը՝ տարվա լավագույն աթլետի կոչման հավակնորդներ

9-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքերի աշխարհի ռեկորդակիր, ջամայկացի Ուսեյն Բոլթը, միջին եւ երկար տարածությունների քառակի օլիմպիական չեմպիոն, բրիտանացի Մո Ֆարան եւ 400 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, օլիմպիական չեմպիոն, հարավաֆրիկացի Վայդե վան Նիկերկը հավակնում են տարվա լավագույն աթլետի մրցանակին, Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի վարկածով:

Կանանց հավակնորդների եռյակում են երկար մրցատարածությունների վազորդուհի, օլիմպիական չեմպիոն, եթովպիացի Ալմազ Այանան, ջամայկացի արագավազորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Էլեյն Թոմփսոնը եւ մուրճի նետման օլիմպիական չեմպիոն, լեհ Անիտա Վլոդարչիկը:

Բոլոր հավակնորդները Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոններ են: Հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի 2-ին Մոնակոյում կայանալիք արարողության ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում