23:12  ,  7 նոյեմբերի, 2016

ATP. Տարվա ամփոփիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները

Լոնդոնում տեղի է ունեցել ATP տարվա ամփոփիչ առաջնության վիճակահանությունը: Մրցաշարը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ից 20-ը:

Ջոն Մաքինռոյի խումբ. Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 1), Սթեն Վավրինկա (Շվեյցարիա, 3), Կեյ Նիսիկորի (Ճապոնիա, 5), Մարին Չիլիչ (Խորվաթիա, 7):

Իվան Լենդլի խումբ. Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2), Միլոշ Ռաոնիչ (Կանադա, 4), Գաել Մոնֆիս (Ֆրանսիա, 6), Դոմինիկ Տիմ (Ավստրիա, 8):

Առաջին տուրում Ջոկովիչը կխաղա Տիմի, Մոնֆիսը՝ Ռաոնիչի, Վավրինկան՝ Նիսիկորիի, Մարեյը՝ Չիլիչի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում