17:40  ,  7 նոյեմբերի, 2016

Արգենտինայի ավտոռալիում վթարի է ենթարկվել Դավիթ Նալբանդյանը (ֆոտո)

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, ATP շարքի 11 մրցաշարերի հաղթող, 2002թ. Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչի մասնակից, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի ավտոմեքենան շրջվել է Արգենտինայի ավտոռալիում: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել, հաղորդում է mundod.lavoz.com.ar-ը:

«Այժմ ես ադրենալին եմ ստանում այլ ասպարեզում: Պրոֆեսիոնալ մարզիկները ադրենալին են ստանում ամեն օր, իսկ կարիերան ավարտելուց հետո զգում են դրա պակասը: Այդ պատճառով էլ փորձում եմ ինձ ավտոսպորտում»,- ասել է 34-ամյա Նալբանդյանը:

 2013 թվականին պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան ավարտած եւ ավտոսպորտ տեղափոխված Դավիթ Նալբանդյանը վթարի էր ենթարկվել նաեւ 2015թ. ապրիլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում