15:22  ,  6 նոյեմբերի, 2016

Յանա Եգորյան. Պուտինի նվիրած BMW X6-ը չեմ վաճառի

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանն ասել է, որ չի վաճառի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նվիրած BMW X6 ավտոմեքենան, բայց հիմարություն է համարում բացասական վերաբերմունքը դրա վաճառքին:

«Ես ակտիվ վարում եմ այդ ավտոմեքենան: Պատրաստվում եմ գնել ձմեռային անվադողեր: Այդ ավտոմեքենայից նվեր ստացած բոլոր օլիմպիականները փորձում են միասին գնալ ձմեռային անվադողեր գնելու: Գուցե, հաջողվի զեղչ կորզել (ծիծաղում է): Չեմ վաճառի, քանի որ արտացոլում է իմ օլիմպիական հաջողությունը:

Բայց հասկանում եմ նաեւ նրանց, ովքեր վաճառել են: Ոմանք վարորդական իրավունք չունեն, մյուսները ցանկանում են բնակարան գնել: Ծախսատար է այդպիսի ավտոմեքենա պահելը: Հիմարություն է այդ ավտոմեքենաների վաճառքին բացասական արձագանքնելը»,- Յանա Եգորյանի խոսքը մեջբերում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայացնող սուսերամարտիկը Ռիոյում ոսկե մեդալներ է նվաճել թրամարտի անհատական եւ թիմային մրցաշարերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում