16:12  ,  5 նոյեմբերի, 2016

Rostelecom Cup. Անաստասիա Գալուստյանի ելույթը

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը մեկնարկել է գեղասահքի 2016/17 մրցաշրջանի Մեծ մրցանակի 6 փուլերից երրորդում՝ «Ռոստելեկոմի Գավաթում»:

Մոսկվայում ընթացող մրցման կարճ ծրագրում Գալուստյանը վաստակեց 55,93 միավոր եւ 12 մասնակիցների մեջ գրանցեց 9-րդ արդյունքը: Ազատ ծրագրի մրցումը կկայանա նոյեմբերի 5-ին:

Rostelecom Cup, կարճ ծրագիր

1. Աննա Պոգորիլայա (Ռուսաստան) - 73,93 միավոր

2. Ելենա Ռադիոնովա (Ռուսաստան) - 71,93

3. Յուլիա Լիպնիցկայա (Ռուսաստան) - 69,25

9. Անաստասիա Գալուստյան (Հայաստան) - 55,93

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English