22:14  ,  4 նոյեմբերի, 2016

Չեմպիոնների լիգա. Մեսութ Օզիլը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի լավագույն խաղացող է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությունում Մեսութ Օզիլը ստացել է ձայների 26 տոկոսը: Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: Երրորդն է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին՝ 17 տոկոս:

Հիշեցնենք, որ այս շաբաթ «Արսենալը» 3:2 հաշվով հաղթել է բուլղարական «Լուդոգորեցին»՝ ընթացքում 0:2 հաշվով պարտվելուց հետո: Օզիլը խփել է հաղթական գոլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում