15:40  ,  4 նոյեմբերի, 2016

Անաստասիա Գալուստյանը կմասնակցի Մեծ մրցանակի երրորդ փուլին

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը կմասնակցի գեղասահքի 2016/17 մրցաշրջանի Մեծ մրցանակի 6 փուլերից երրորդին՝ «Ռոստելեկոմի Գավաթին»:

Կարճ ծրագրի մրցումը Մոսկվայում տեղի կունենա նոյեմբերի 5-ին, իսկ ազատ ծրագիրը՝ հաջորդ օրը: Կանանց մենասաքի մրցաշարին կմասնակցեն 12 մարզուհիներ, փոխանցում է isu.org-ը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում