09:44  ,  4 նոյեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյան vs «Ֆեներբահչե» (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո նոյեմբերի 3-ին վերադարձավ խաղադաշտ: Թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի ավագը փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին՝ անցկացնելու առաջին հանդիպումը վնասվածքից հետո:

Տեսանյութում ներկայացված են Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները Ստամբուլում կայացած խաղում, որում անգլիական ակումբը պարտվել էր 1:2 հաշվով:

Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս