01:42  ,  4 նոյեմբերի, 2016

Մոուրինյո. Շատ խաղացողներ ունենք Մխիթարյանի դիրքում

Եվրոպայի լիգայի չորրորդ տուրում «Ֆեներբահչեից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանի խաղը:

«Մխիթարյանը պետք է ավելացնի: Դա բնական է: Մենք մեծ սպասումներ ունենք ակումբում եւ շատ խաղացողներ ունենք այդ դիրքում: Նա պետք է խաղա ավելի լավ, քան Մատան, Լինգարդն ու Մարտիալը: ԱՄեն բան շատ պարզ է»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ManUtd Fact-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը սեպտեմբերի 10-ից հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ՝ 61-րդ րոպեին փոխարինելով Մարկուս Ռեշֆորդին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով