21:55  ,  3 նոյեմբերի, 2016

«Լեսթերի» բացառիկ նվաճումը Չեմպիոնների լիգայում

Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթին» բացառիկ նվաճում է գրանցել Չեմպիոնների լիգայում՝ դառնալով առայժմ միակ թիմը, որը նորամուտի մրցաշրջանի առաջին չորս հանդիպումներում ոչ մի գոլ բաց չի թողել։ Խմբային մրցաշարի չորրորդ տուրում իտալացի Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը 0։0 հաշվով խաղաց «Կոպենհագենի» հետ, վաստակեց 10 միավոր եւ գործնականում ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

Առաջին խաղում «Լեսթերը» 3։0 հաշվով հաղթել էր «Բրյուգեին», երկրորդ տուրում 1։0 հաշվով ուժեղ էր եղել «Պորտուից», երրորդ տուրում դարձյալ նվազագույն հաշվով պարտության էր մատնել «Կոպենհագենին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում