15:20  ,  3 նոյեմբերի, 2016

Ռոնալդուն կանգնել է մրցակցի վրա (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մարզական վարքով է առանձնացել լեհական «Լեգիայի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղում, որն ավարտվել էր 3:3 հաշվով, գրում է Sport.es-ը:

Վարշավայում կայացած հանդիպման 90-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագը կանգնել է խոտածածկին գտնվող մրցակցի վրա: Մրցավարը չի նկատել այդ դրվագը:

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը հաշվի մեջ հետապնդողի դերում էր հայտնվել 2:0 հաշվով հաղթելուց հետո եւ պարտությունից փրկվեց վերջնամասում:   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում